Բարբի տիկնիկը գրանցվել է Instagram-ում

14:40   29 օգոստոսի, 2014

Նորաձեւության բլոգերներին նոր մրցակից է հայտնվել, քանի որ Բարբի տիկնիկը գրանցվել է Instagram-ում, հայտնել է Elle-ը։

Instagram-ի իր էջում Barbie-ն արդեն մի քանի street look-եր է տեղադրել եւ մեկնաբանել այսպես. «Ես ամերիկուհի եմ, ով սիրում է ամերիկյան ոճը։ Արեւային աքսեսուարներն ու վարդագույնի երանգները ջինսե կերպարն ավելի շքեղ են դարձնում»։

Բոլոր աղջիկների սիրելի խաղալիքը մի քանի ֆոտոսեթեր եւ անգամ հեռուստատեսային իր առաջին գովազդային հոլովակն է տեղադրել Instagram-ում։ 

 




© NEWS.am STYLE