Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր բնական գեղեցկությունը

16:14   29 օգոստոսի, 2014

Հինգշաբթի (օգոստոսի 28-ին) առավոտյան Քիմ Քարդաշյանը պիլատեսի պարապմունքների է գնացել։ 33-ամյա աստղը հագել է համապատասխան հագուստներ, որոնք հիանալիորեն ընդգծել են նրա բարեմասնությունները։ Քիմը նաեւ ցուցադրել է իր բնական գեղեցկությունը, քանի որ շպարված չի եղել։


Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Քիմն ու իր ամուսինը ռոմանտիկ ընթրիք են անցկացրել The Little Door ռեստորանում, որի ժամանակ նա կրել է կտրվածքներով սպիտակ բլուզ եւ սպիտակ երկար կիսաշրջազգեստ։

 

Աղբյուրը՝ Just Jared 



© NEWS.am STYLE