Մադոննան իր նոր երգում քննադատում է Լեդի Գագային

18:15   29 օգոստոսի, 2014

Մադոննան իր նոր երգում քննադատում է Լեդի Գագային։ Ինչպես հայտնել է The Sun-ը՝ երգը կոչվում է Two Steps Behind Me («Երկու քայլ ինձնից ետ»), որն, ըստ երեւույթին, նվիրված է  Լեդի Գագային։ Այս «երաժշտական ուղերձում» Մադոնան իր գործընկերուհուն ասում է.

«Դու կրկնօրինակում ես ինձ, իսկ որտեղ են իմ հեղինակային հատուցումները։ Դու գեղեցիկ աղջիկ ես, չեմ վիճում, բայց իմ հնարքները գողանալը տգեղ երեւույթ է։ Լա՞վ ես ինձ ուսումնասիրել։ Բայց միեւնույնն է, դու երբեք ինձ նման չես լինի, ինչ էլ որ անես։ Կարող ես քայլել ինձ նման, խոսել ինձ նման, բայց միեւնույնն է, դու երկու քայլ ետ ես ինձնից»։

 

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE