Մրայա Քերին ճանաչվել է ամենահաջողակ երգչուհի

18:50   29 օգոստոսի, 2014

44-ամյա երգչուհի Մրայա Քերին ճանաչվել է ամենահաջողակ փոփ-աստղը, հայտում է Super.ru-ն։

Ամերիկյան Time ռեսուրսային կենտրոնը վերլուծել է Billboard-ի աղյուսակները (սկսած 1960թ-ից) եւ կազմել վարկանիշ, որը գլխավորել է 44-ամյա Մրայան։ Ըստ այդ վերլուծության՝ նրա կարիերան համարվել է ամենահաջողվածն ու երկարաժամկետը։

Գլխավորելով այս վարկանիշային ցուցակը՝ Մրայան այնպիսի աստղերի է ետեւում թողել, ինչպիսիք են Շերը (50-ից 45-րդ հորիզոնականը), Բարբարա Սթրեյզանդը (39-րդ տեղ) եւ այլոք։ Վարկանիշային սանդղակի առաջատար տասնյակի մեջ ընդգրկվել են Քեթի Փերին (իններորդ) Մայքլ Ջեքսոնը (ութերորդ), The Beatles խումբը (չորրորդ), Մադոննա (երրորդ), իսկ ամենապատվավոր տեղին արժանացել է հենց ինքը՝ Մրայա Քերին։





© NEWS.am STYLE