ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   30 օգոստոսի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ամեն կերպ ձեզ կշեղեն ձեր անձնական կյանքից, ինչը ձեզ եւ ձեր սիրելիին կնյարդայնացնի: Աշխատեք անել ամեն հնարավոր եւ անհնարին բան, որպեսզի օրն անցկացնեք ձեր երկրորդ կեսի հետ, քանի որ օրը բարեհաջող է:

ՑԼԵՐ 

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ չչարաշահել ալկոհոլի օգտագործումը: Իհարկե, գեղեցիկ ընթրիքի ընթացքում մեկ գավաթ գինին չի խանգարի, սակայն ոչ ավելին: Ձեր սիրելիին տհաճ կլինի տեսնել ձեզ հարբած վիճակում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր արժե, որպեսզի սիրելիին տեղյակ պահեք ձեր ամեն քայլի մասին: Անգամ եթե տուն գնալիս սեթեւեթել եք անծանոթի հետ, դա նույնպես պատմեք նրան: Այդ կերպ լրացուցիչ անգամ կապացուցեք սիրելիին, որ վստահում եք նրան եւ թաքցնելու բան չունեք նրանից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ անպաշտպան եւ թույլ կթվա: Սակայն դա ձեզ ոչ թե կտխրեցնի, այլ կնյարդայնացնի: Աշխատեք նրան ասել այդ մասին միանգամից, ոչ թե ներս գցել: Ձեր զսպվածությունը ոչ մի բանի չի հանգեցնի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կխոստովանի ձեր հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին: Այդ խոսքերը ձեզ համար անչափ հաճելի եւ անսպասելի կլինեն: Փորձեք ադեկվատ կերպով պատասխանել դրանց:


ԿՈՒՅՍԵՐ

Որքան էլ ցավալի լինի դա լսելը, այնուամենայնիվ, ձեր սիրելին բացի ձեզանից բազում այլ հետաքրքրություններ եւ նախասիրություններ ունի: Այսօր հերթական անգամ կհամոզվեք դրանում, սակայն խանդել պետք չէ, քանի որ դա անիմաստ է: Դուք պետք է փորձեք ներդաշնակորեն մտնել նրա կյանք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կարող եք ձեզ թույլ տալ լինել կտրուկ ձեր դատողություններում եւ ծայրահեղ՝ պահանջներում: Միգուցե կարիք լինի ձեր ձայնը բարձրացնելու, քանի որ ընտանիքի կողմից ձեզ հասկանալու այլ տարբերակ դժվար թե լինի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիից կստանաք այն, ինչ կցանկանաք, եթե լինեք նուրբ եւ քնքուշ: Փափուկ, սպիտակ փիսիկի դերն այսօր կօգնի ձեզ հասնել ամեն ինչի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ասօր ձեզ կթվա, որ սիրելիի հետ բռնած ձեր գործը բավականին ձանձրալի է, այդ պատճառով պետք է ինչ-որ նոր բան մտածեք, որը կլինի ուրախ եւ հետաքրքիր: Ցանկալի է, որ դա երկուսով ընտրեք, որպեսզի հետո միասին ուրախանաք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հակված կլինի տապալել ձեր գծած ծրագրերի մեծ մասը, որոնք դուք մշակել էիք բավականին երկար ժամանակ: Չնայած, ամենայն հավանականությամբ, դուք դրա համար չեք փոշմանի:


ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը բարեհաջող է ձեր հարաբերություններում փոփոխություններ անելու համար, ընդ որում՝ ցանկացած տիպի փոփոխություներ: Եթե դուք կարծում եք, որ նոր փուլի շեմին եք կանգնած, ապա այսօր լավագույն օրն է, որպեսզի այդ շեմն անցնեք:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ ձեր սիրելիից ավելի հասուն, իմաստուն եւ փորձառու կզգաք, անգամ եթե իրականում դա այդքան էլ այդպես չէ: Աստղերը հուշում են ձեզ օգտվել այդ առավելությունից եւ առավելագույն օգուտ քաղել դրանից: Ապագայում դա շատ պետք կգա ձեզ:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE