Ամուսնությունից հետո Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը մեկնել են Մալթա

10:32   30 օգոստոսի, 2014

Ինչպես արդեն հայտնել ենք՝ օգոստոսի 23-ին Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը գաղտնի ամուսնացել են Ֆրանսիայում։ Ամուսնությունից հետո նրանք միասին մեկնել են Մալթա, որտեղ նկարահանում են իրենց համատեղ նոր ֆիլմը։

Անջելինան սեւ հագուստով է եղել, բայց շատ երջանիկ տեսք է ունեցել։

Ի դեպ, այս ֆիլմի նկարահանումները Անջելինայի համար կլինեն վերջինը, քանի որ նա մտադիր է  հեռանալ կինո ասպարեզից եւ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու բարեգործությանը։

 

Աղբյուրը՝ Wday

Լուսանկարները՝ Splash news



© NEWS.am STYLE