Ալիշա Քիզը՝ Givenchy բույրի դեմք

12:15   30 օգոստոսի, 2014

Երգչուհի Ալիշա Քիզը դարձել է Givenchy բույրի դեմքը։ Ֆրանսուա Դեմաշի կողմից ստեղծված Dahlia Divin բույրը պարունակում է պաչուլի, սալոր, հասմիկ, սանդալ եւ վետիվեր։ Նկարահանման ժամանակ երգչուհին կրում է ոսկեգույն զգեստ, որը Ռիկարդո Տիշի ձեռքի աշխատանքն է։

Քիզն այս բույրը բնութագրել է որպես ամենօրյա, «երկրային, բայց միեւնույն ժամանակ շատ կանացի բույր»։

Բույրը կոսմետիկ խանութներում կհայտնվի սեպտեմբեր ամսին։

 

Աղբյուրը՝ Wday

 



© NEWS.am STYLE