Արման Թովմասյանի տարեդարձի ամենագեղեցիկ անակնկալը (ֆոտո)

10:02   30 օգոստոսի, 2014

Օգոստոսի 29-ն Արման Թովմասյանի համար կրկնակի տոն էր: Երեկ երգիչը իր հարազատների եւ ընկերների հետ միասին տոնեց իր ծննդյան տարեդարձը:

Դեռեւս կեսգիշերից սկսած Արմանը բազում շնորհավորական մաղթանքներ է ստացել:

«Առաջիինն ինձ շնորհավորել են կինս եւ երեխաս, ապա իմ պրոդյուսերը՝ Դավիթ Ազարյանը, ով ոչ միայն պրոդյուսեր է, այլ լավ ընկեր: Շատ հեռախոսազանգեր եմ ստացել հարազատներիցս եւ ընկերներիցս: Շատ շնորհակալ եմ նրանց, որ այդ օրը կողքիս էին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արմանը:

Երգչի համար այդ օրը կարեւոր էր նրանով, որ իր փոքրիկ տղան առաջին անգամ քայլել է:

«Իմ ամենագեղեցիկ անակնկալն այն էր, երբ տեսա, որ տղաս քայլում է եւ քայլելով գալիս ինձ մոտ»,- նշեց երգիչը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչին՝ մաղթելով նորանոր բարձունքներ:



© NEWS.am STYLE