Թոմ Հենքսը հաստատել է «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի հաջորդ մասում իր մասնակցությունը

15:53   30 օգոստոսի, 2014

Թոմ Հենքսը հաստատել է, որ իր դերակատարումն է ունենալու «Դա Վինչիի ծածակագիրը» ֆիլմի հաջորդ մասում, հայտնել է Cosmo.ru-ն։

Վերջերս ռեժիսոր Ռոն Հովարդը հայտարարել էր, որ մտադիր է այլեւս չնկարահանել ֆիլմեր՝ հիմնված Դեն Բրաունի սցենարների վրա։ Սակայն նա չի կարողացել պահել իր որոշումը։ Ընդ որում, պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի կերպարը կրկին մարմնավորելու է Թոմ Հենքսը։

Ֆիլմի նկարահանումները սկսելու են 2015թ-ի ապրիլին Իսպանիայում, սակայն թե երբ այն կբարձրանա մեծ էկրաններ, դեռեւս հայտնի չէ։ Հիշեցնենք, որ սա լինելու «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի երրորդ մասը։



© NEWS.am STYLE