Ռիզ Ուիզերսփունը սատարել է քաղցկեղով հիվանդ երեխային

17:31   30 օգոստոսի, 2014

Դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Օրենքով շիկահերը» ֆիլմի, աջակցել է քաղցկեղով հիվանդ մի երեխային, ում անունը Ուիլ է։

Դերասանուհին հանուն երեխայի մտել է Էլ Վուդսի կերպարի մեջ, քանի որ երեխան երազում էր շփվել ֆիլմի հերոսուհու հետ։

Ռիզը լուսանկար է հրապարակել Ինստագրամում եւ այն մակագրել այսպես. «Ես այս քայլին դիմել եմ հանուն մի չորսամյա տղայի։ Ես գիտեմ, որ դու պայքարում ես սարսափելի մի հիվանդության դեմ եւ հիվանդանոցում պառկած նայում ես քո կողմից շատ սիրելի «Օրենքով շիկահերը» ֆիլմը։ Հուսամ, որ կարողանում եմ ինչ-որ կերպ բարձրացնել քո տրամադրությունը։ Այս հաղորդագրությունը միայն քեզ համար է, ես քեզ ողջունում եմ եւ ուղարկում իմ աղոթքներն ու հույսերը։  Ես քո ամենամեծ երկրպագուն եմ»։

 

Աղբյուրը՝ Wday



© NEWS.am STYLE