Ինչպես ջրային մանիկյուր պատրաստել

19:22   30 օգոստոսի, 2014

Կինը մշտապես ձգտում է հասնել կատարելության լինի դա հագուստի, սանրվածքի, շպարի թե մատնահարդարման հարցում։

Այսպիսով, ահա թե ինչ է անհրաժեշտ ջրային մանիկյուր պատրաստելու համար. սառը ջրով լի տարա, տարբեր տեսակի լաքեր, բրդյա կտոր եւ լաքի հեռացման համար նախատեսված լուծույթ։ Միգուցե նաեւ անհրաժեշտ լինի ականջի բամբակյա չոփիկներ՝ լաքի մնացորդները սրբելու համար։

Վերցնում ենք ջրով լի տարան եւ լցնում մի կաթիլ լաք. գույնը՝ ըստ Ձեր ցանկության։ Լաքի կաթիլները տարածվելուց հետո մեջտեղում լցնում եք մյուս լաքի կաթիլը։ Վերցնում եք երրորդ լաքը եւ կրկին լցնում տարայի մեջտեղում. եւ այսպես շարունակ։ Ինչքան շատ լաք լինի, այնքան ավելի գեղեցիկ նախշ կարելի է ստանալ։

Ստացված լաքի մեջ հերթականությամբ ընկղմում եք բոլոր մատները եւ թողնում, որ նախշը չորանա։ Այնուհետեւ ավելորդ լաքը հատուկ լուծույթի միջոցով հեռացնում եք։ Ջրային մանիկյուրը պատրաստ է։

 



Աղբյուրը՝ ladyzest.com

 



© NEWS.am STYLE