ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   1 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք դուք ասում ձեր սիրելիին։ Հնարավոր է, որոշ բառեր, որոնք ձեզ համար վաղուց սովորական են դարձել, սիրելիի համար չեն կորցրել արդիականությունը, եւ նա դեռ ձեր սիրո խոստովանությունների կարիքն ունի։

ՑԼԵՐ 

Եթե դուք կարծում եք, որ այլեւս ոչինչ չեք կարող ակնկալել սիրելիի հետ հարաբերություններից, եւ դրանք միանշանակ գնում են դեպի փակուղի, անդունդ, ապա պարզապես նպատակ հորինեք ձեզ համար։ Եվ թող որ ձեր հարաբերությունները շարժվեն դեպի այդ նպատակը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար համոզել մասնակիցը լինել այս կամ այն խորամանկությանը։ Դուք կհամաձայնեք միանգամից, թեկուզ այն պատճառով, որ նրա ընկերակցությամբ ցանկացած արկած ուրախ է անցնում, ձեր տրամադրությունն էլ համապատասխան կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ կհասկանա ձեր քայլերի, որոշումների եւ գործողությունների իրական դրդրապատճառները։ Պետք էլ չի, որ նա դրանք իմանա՝ քիչ գիտես, շատ կքնես։ Կարեւորը, որ դրանց արդյունքը նրան ուրախացնի. դա էլ արդեն ձեզանից է կախված։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են որքան հնարավոր է շատ ուշադրություն հատկացնել երեխաների հետ խաղալուն։ Չափահասների հետ ձեզ այսօր հետաքրքիր չի լինի, խոսելու ընդհանուր թեմա էլ չեք ունենա։ Եվ մի էլ փորձեք գտնել։


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքի գլխավոր թշնամին կլինի տեխնիկան։ Ինտերնետ չեք ունեն, հաղորդագրություններ չեք ստանա, եւ մարդկային մտքի պտուղները ձեզ մեջքով կկանգնեն։ Ստիպված կլինեք անցնել ձեռքով նամակ գրելուն կամ էլ իրականում հանդիպելուն։ Շփման այս ձեւերը հասանելի կլինեն ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր նրբանկատ եղեք ձեր այն ընկերների հանդեպ, ովքեր իրենց անձնական կյանքում այնքան հաջողակ չեն, որքան դուք։ Աշխատեք նրանց շատ չպատմել, թե որքան լավ եւ լուսավոր է ձեզ մոտ ամեն ինչ։ Դա կարող է նրանց մոտ թախիծ եւ նախանձ արթնացնել։ Դուք չեք ցանկանում, չէ՞, որ ձեր ընկերներն ամբողջ օրը մտածեն, թե որքան անհաջողակ են։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրլիին դժվար կլինի համարձակվել եւ ձեզ ասել ինչ-որ կարեւոր բան, որը դուք պետք է վաղուց իմանայիք։ Այնպես որ, պատրաստ եղեք, որ երկար կասկածներից հետո այսօր ինչ-որ բան կիմանաք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Որքան էլ մեծ լինի քաղաքը, որտեղ դուք ապրում եք, չի բացառվում, որ ձեզ համար անցանկալի հանդիպում կունենաք որեւէ մեկի հետ, հատկապես՝ այսօր։ Այնպես որ, եթե այս պահին դուք մեկից ավելի սիրելի ունեք, խուսափեք նրանից որեւէ մեկի հետ փողոց դուրս գալուց, որպեսզի պատահաբար չհանդիպեք մյուսին։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր զգույշ եղեք ծայրահեղ եւ ամպագոռգոռ արտահայտություններ անելուց։ Միգուցե դրանք ձեզ համար այնքան էլ նշանակություն չունենան, բայց ձեր սիրելին դրանք կընդունի ուղիղ իմաստով։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ սիրելիին չխանդել։ Աստղերի ներկայիս դրությունը կարող է նրան դրդել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ սեթեւեթելու, այնպես որ՝ լուրջ մի վերաբերեք դրան։


ՁԿՆԵՐ

Ինչու՞ անվերջ տանջվել այն մտքից, որ սիրելին վերջին շրջանում ձեզ չի ուրախացնում ծաղիկներով կամ շքեղ հաճոյախոսություններով։ Փորձեք ձեր մեջ փնտրել պատճառը։ Միգուցե արդեն ժամանակն է դադարե՞լ գիշերները կարկանդակներ ուտել, այլապես հեռուստատեսային մոդելը նրա համար ավելի ցանկալի կլինի, քան դուք։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE