Սեքս՝ բոլոր հիվանդությունների սպեղանի

23:23   9 սեպտեմբերի, 2014

Կյանքն այնպիսի երեույթ է, որ միեւնույնն է, թե որ երկրում եք ապրում, որ ազգի ներկայացուցիչ եք, ամենուր կնոջ կարիք է զգացվում, ովքեր հրաժարվում են իրենց տղամարդկանց  հետ սեքսով զբաղվել վատ ինքնազգացողության պատճառով: Իսկ ի՞նչ է սեքսը, եթե մի պահ մոռանանք լիրիկայի մասին: Առաջին հերթին՝ ֆիզիկական ակտիվություն (բայց ոչ մարզասրահում մարզվելու կամ վազելու նման) եւ այն ներառում է մկանների լարվածություն, շնչառության եւ սրտի աշխատանքի արագացում, հետեւաբարնաեւ նյութափոխանակության ակտիվացում: Երկրորդը՝ զուգընկերների սեռական օրգանների «մերսում», երրորդը՝ որոշ հորմոնների՝ հատկապես էնդորֆիններիեւօքսիտոցինի ակտիվ արտադրություն:

Բոլոր ֆիզիոլոգիական նման ռեակցիաները այս կամ այն կերպ ազդում են մեր առողջության եւ ինքնազգացողության վրա, հետեւաբար սեքսը ոչ միայն հաճույք է պատճառում, այլեւ մեծ օգտակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

-Եթե ցանկանում եք կանխել Ձեր ընտրյալի մոտ շագանակագեղձիքաղցկեղի առաջացումը, ապա գիտականորեն ապացուցված է, որ կանոնավոր սեքսն այս լուրջ հիվանդության կանխարգելող միջոցներից մեկն է:

-Եթե զարկերակային ճնշում ունեք, ապա սեքսով զբաղվելը կարգավորում է արյան ճնշումը:

-Եթե Ձեզ մոտ հաճախ է հարբուխ կամ մրսածություն առաջանում, ապա պետք է սիրով զբաղվել, քանի որ վաղուց ի վեր բոլորին էլ հայտնի է, որ սեքսը բարձրացնում է իմունիտետը:

-Եթե ինքնավստահության պակաս ունեք եւ վախենում եք մարդկանց առաջ ելույթ ունենալ, ապա այս իրավիճակում միայն սեքսը կարող է օգնության հասնել Ձեզ: Այն հիանալի մեթոդ է թուլանալու եւ բացասական մտքերից ու սթրեսից ազատվելու համար:

-Եթե Ձեզ մոտ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ են առաջացել, ապա կարիք չկա միանգամից դիմել սրտաբանի օգնությանը, ավելի լավ կլինի զուգընկերոջ հետ ննջասենյակ գնալ ու սեքսով զբաղվել: Արդյունքում եւ սիրտը «շնորհակալություն» կհայտնի Ձեզ, եւ Դուք բավարարված կլինեք:

-Ցանկանու՞մ եք ձիգ ու գեղեցիկ մարմին ունենալ: Այս մասին բոլորն էլ երազում, բայց ոչ բոլորը ժամանակ ու գումար ունեն մարզասրահ հաճախելու համար:Հետեւաբար լավագույն միջոցը սեքսով զբաղվելն է: Գաղտնիք չէ, որ սիրով զբաղվելն այրում է կալորիաները, իսկ եթե շատ բուռն լինեք, ապա անգամ կարելի է ցեյլուլիտից ազատվել:

-Եթե Ձեզ մոտ քնելու խնդիրներ են առաջացել, ապա սեքսը կօգնի Ձեզ, քանի որ այն հանգստացնում է օրգանիզմը, ինչի շնորհիվ էլ Դուք նորածնի նմանկքնեք:

-Վատ տրամադրություն, խնդիրներ աշխատանքի վայրում, ընկերուհու հետ վիճաբանություն... այս ամենի մասին մոռանալու ու հանգստանալու հարցում կօգնի միայն սեքսը, որը Ձեզ բարձր տրամադրություն, ուրախություն եւ խաղաղություն կհաղորդի:

-Հաճա՞խ եք վիճում Ձեր զուգընկերոջ հետ... ապա վերհիշեք, թե վերջին անգամ երբ եք ինտիմ հարաբերություններ ունեցել նրա հետ. շատ  վաղուց, այնպես չէ՞: Փորձեք շտկել այդ սխալը: Պետք է հիշել, որ սեքսի ժամանակ օրգանիզմում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որը սիրո հորմոնն է:

Եվ իհարկե, գլխացավը, որը սեքսից հրաժարվելու պատճառ է դառնում, օրգազմից հետո այն միանգամից անհետանում է:Հետեւաբար, ավելի հաճախ սեքսով զբաղվեք եւ ավելի առողջ եղեք:


Աղբյուրը՝ Sex-news-ru



© NEWS.am STYLE