Քիմ Քարդաշյան, սելֆի եւ գեղեցկության գաղտնիքներ

13:04   31 օգոստոսի, 2014

Հայտնի աստղ Քիմ Քարդաշյան WWD-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է խնամում իր մազերը, ինչ սանրվածքներով է նախընտրում սելֆիներ անել, ինչպես նաեւ խոսել է իր մեկամյա դստեր՝ Նորթի բյութի-ռեժիմի մասին:

«Գլուխս լվանալուց հետո մազերս վարսահարդարիչի օգնությամբ հարդարում եմ, իսկ երկրորդ օրը չոր շապուն եմ քսում: Երրորդ օրը մազերս ուղղում եմ, իսկ չորրորդ օրը օգտագործում եմ «հարթ տեսք» հաղորդող հատուկ յուղ: Հետո ամեն ինչ նորից կրկնվում է: Իսկ ինչ վերաբերում է սելֆիներին՝ ասեմ, որ եթե ունես գեղեցիկ սանրվածք կամ հյուսք, ապա ցանկանում ես ցուցադրել դրանք: Ես պաշտում եմ սանրվածքներով սելֆիները»:

Քարդաշյանը նաեւ խոստովանել է, որ երեխայի ծնունդը ստիպել է նրան այդքան շատ ուշադրություն չդարձնել սեփական անձի նկատմամբ:

«Երեխայի ծննդից հետո՝ մոտ չորս ամիս, ես ոչ մի կոսմետիկ միջոց չեմ օգտագործել, եւ դա ինձ դուր էր գալիս: Ես կարող էի գրկել ու համբուրել դստերս: Այժմ ես ավելի քիչ եմ շպարվում, այլապես երեխայիս չեմ կարողանա համբուրել: Նորթն էլ է սիրում հարդարել իր մազերը. երբ ես սանրում եմ նրա մազերը, նա վերցնում է երկրորդ սանրն ու սկսում նույնն ինքնուրույն անել»,-ասել է Քիմը:





© NEWS.am STYLE