Աննա Սեմենովիչն ընկել է համերգի ժամանակ

15:03   31 օգոստոսի, 2014

Հայտնի երգչուհի Աննա Սեմենովիչը ելույթ է ունեցել Չեխով քաղաքին նվիրված օրվա առթիվ կազմակերպված համերգի ժամանակ: Սակայն նրա միկրոբոլգից կարելի է հասկանալ, որ ելույթն այնքան էլ հաջող ու ստացված չի եղել:

«Ես երջանիկ բարձրանում էի բեմ եւ հանկարծ հասկացա, որ իմ կոշիկի կրունկը մնացել է ինչ-որ ճեղքի մեջ: Մեկ վայրկյան անց ես պառկած էի բեմի առաջ. ոտքս ամբողջովին այտուցվել էր: Պառկել ու մտածում եմ՝ «ի՞նչ անեմ»: Շատ շնորհակալ եմ Չեխով քաղաքի շտապ օգնության աշխատակիցներին, ովքեր մշակեցին վերքն ու վիրակապեցին ոտքս: Ես, իհարկե, այդպես էլ չկարողացա ելույթ ունենալ: Ուրախ միջադեպ էր»,-երգչուհին մեկնաբանել է լուսանկարը:



© NEWS.am STYLE