Ինչպես սպագետիով պիցցա պատրաստել

19:02   14 սեպտեմբերի, 2014

Այսպիսի պիցցան պատրաստվում է առանց խմոր, քանի որ խմորի փոխարեն օգտագործվում է սպագետին։ Բաղադրատոմսը շատ պարզ է, եւ արդյունքում համեղ ու յուրօրինակ պիցցա է ստացվում։ Ընդ որում, այս բաղադրատոմսի միջոցով կարելի է «ազատվել» սառնարանում նախորդ օրվանից մնացած մակարոնից (ի դեպ, պարտադիր չէ, որ ուտեստը պատրաստեք միայն սպագետիով. կարելի է վերցնել մակարոնեղենի ցանկացած տեսակ)։

Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է. մոտ 300գր. սպագետի, մեկ ճաշի գդալ բուսական յուղ, մեկ ձու, կես բաժակ մանր քերած պանիր, մեկ (ոչ շատ մեծ) գլուխ սոխ, բուլղարական մեկ պղպեղ, մեկ լոլիկ (մեծ չափի), կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս, աղ եւ պղպեղ։

Սպագետին (կամ մակարոնի ցանկացած տեսակ) պետք է կիսաեփել աղով համեմված ջրի մեջ, քամիչով անցկացնել եւ սպասել, որ ջրային հատվածը մինչեւ վերջ քամվի։ Հետո պատրաստի մակարոնը պետք է խառնել ձվով եւ քերած պանրով։  Անհարժեշտ է վերցնել պիցցայի համար նախատեսված կլոր տարան, վրան դնել խմորի հատուկ թուղթ, եւ ստացված զանգվածը լցնել դրա մեջ։

Սպագետիի մակերեսին պետք է լցնել լոլիկով, բուլղարական պղպեղով, կտրատած կանաչիով եւ մոցարելա պանրով պատրաստված զանգվածը եւ տարան տեղափոխել արդեն իսկ տաքացած վառարանի մեջ. պետք է թողնել մոտ կես ժամ։

Բարի ախորժակ



Աղբյուրը՝ modanaedu.ru



© NEWS.am STYLE