Կաթնաշոռով ռոլեր

18:07   17 սեպտեմբերի, 2014

Կաթնաշոռով ռոլեր՝ տոնական սեղանը զարդարող հիանալի ուտեստ, նախընտրելի հատկապես այն մարդկանց համար, ովքեր «մշտապես դիետա են պահում»։

Պատրաստման համար անհրաժեշտ է. 300 գր. կաթնաշոռ, մեկ թեյի գդալ յուղալի թթվասեր եւ մեղր, մեկ թեյի գդալ շաքարի փոշի, մի քիչ սալորաչիր, մեկ հասած բանան, երեք ելակ, կոկոսի քերուկ, ընկույզ եւ սերուցք՝ զարդարելու համար։

Կաթնաշոռը պետք է նախօրոք քերել, եւ բաժանել երկու մասին. մեկը խառնել թթվասերով ու մեղրով, իսկ մյուսը՝ շաքարի փոշիով եւ բլենդերի մեջ հարված ելակով։

Սննդի համար նախատեսված հատուկ թղթի վրա պետք է լցնել կոկոսի քերուկը եւ հավասարապես տարածել կաթնաշոռի զանգվածի մի տեսակը։ Այնուհետեւ ավելացնել կտրատած սալորաչիրը եւ ռուլետի պես փաթաթել։ Նույնը պետք է անել նաեւ կաթնաշոռի մյուս զանգվածով, սակայն որպես միջուկ օգտագործվում է բանանը։

Երկու ռուլետներն էլ պետք է մի քանի ժամ թողնել սառնարանի մեջ, ինչից հետո կարելի է հանել թուղթը, կտրատել, զարդարել սերուցքով եւ ընկույզով։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ povarenok.ru



© NEWS.am STYLE