Վոլոչկովայի սիրեցյալը բեմը զարդարել է վարդերով (ֆոտո)

14:04   1 սեպտեմբերի, 2014

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչոկվան բարեգործական շրջագայություններ էր սկսել Հեռավոր Արեւելքում, որի շրջանակներում նա չորս համերգ է ունեցել, որոնցից վերջինն առանձնացել է վարդերի օվկիանոսով։

«Բախտիարն այսօր բեմը վարդի թերթիկներով էր լցրել։ Երբ համերգի վերջում դրանք անձրեւի նման թափվեցին, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն էի զգում»,-մեկնաբանել է Նաստյան։

«Երջանիկ վերադառնում ենք տուն։ Սրանք չորս անմոռանալի, բարեգործական համերգներ էին Մերձծովյան երկրամասում։ Հիմա կհարցնեք իսկ հասույթը ու՞մ փոխանցվեց։ Հարգելիներս, բարեգործությունը մի լավ հնարավորություն է կիսվել այն ամենով, ինչ դու ունես, եւ իմ դեպքում դա ի վերուստ տրված իմ տաղանդն ու արվեստն է։ Հետեւաբար, ես ազնիվ եմ վարվում, ինչպես կյանքիս մյուս բոլոր քայլերում եւ համոզված եմ, որ ՃԻՇՏ ՈՒՂԻ ԵՄ ԲՌՆԵԼ։ Այսպիսի բարեգործությունը շատ ավելի ազնիվ ու մաքուր է, քան գումարներն անհասկանալի տեղեր փոխանցելը։ Ես շատ հպարտ եմ, որո ԻՄ ՆԱԽԱԳԻԾՆ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՅԱՑԱՎ։ Նախագիծ, որը մտածել էր մայրս, իսկ ես իրականացրեցի այն. այն Ձեզ եւ մեր Ռուսաստանի երեխաների ու երիտասարդների համար էր»,- գրել է պարուհին։



© NEWS.am STYLE