Էլվիս Փրեսլիի ինքնաթիռները վաճառքի են հանվել

12:10   1 սեպտեմբերի, 2014

Էլվիս Փրեսլիի «Լիզա Մարի» եւ «Հաունդ Դոգ II» ինքնաթիռները վաճառվում են, հայտնել է CNN-ը։ Երկու ինքնաթիռներն էլ նախատեսված չեն թռիչքներ կատարելու համար. դրանք թանգարանային նմուշներ են։ Ինքնաթիռների այժմյան սեփականատերը՝ Քեյ Ջի Կոկերը, ով ինքնաթիռները երգչից գնել է 1977թ-ին, դեռ դրանց գինը չի հայտնել։

«Լիզա Մարի» ինքնաթիռն արտադրված է 1960թ-ին, ունի չորս շարժիչ։ Այն իր մեջ ներառում է մի մեծ ննջարան՝ ոսկե սանտեխնիկաով, տեսամագնիտոֆոնով ու հեռուստացույցով եւ 52 դինամիկներով մագնիտոֆոնով։

Ինքնաթիռի ետին հատվածում նկարված է Փրեսլիին պատկանող TCB (Taking Care of Business) ապրանքային նշանը։

«Հաունդ Դոգ II» ավելի փոքր ինքնաթիռ է եւ այն ծառայել է որպես պահեստային բորտ Էլվիսի համար։



© NEWS.am STYLE