Հակերները համացանցում տեղադրել են Քիմ Քարդաշյանի, Ռիհանայի, Սելենա Գոմեսի եւ այլ աստղերի մերկ լուսանկարները

11:41   1 սեպտեմբերի, 2014

Կիրակի օրը համաշխարհային շատ աստղերի համար այնքան էլ հանգստյան օր չէր։ Ինչ-որ հակեր ջարդել է հայտնի աստղերի՝ iCloud-ում եղած էջերը եւ պարզել նրանց անձնական կյանքին վերաբերող մի շարք գաղտնիքներ, ինչպես նաեւ գտել նրանց մերկ լուսանկարները։   

Ինչպես հայտնել է Buzzfeed-ը՝ այս լուսանկարները երեկ երեկոյան հայտնվել են համացանցում։ Հակերը լուսանկարների դիմաց պահանջում է բիթքոիններ (թվային փոխարժեք)։

Առաջինը «տուժել է» Ջենիֆեր Լոուրենսը։

Հակերը պնդում է, որ նա ավելի քան 60 «մերկ սելֆի» ունի իր ձեռքի տակ։

Այնուհետեւ հակերը ցանկություն է ունեցել բացահայտել Ռիհանայի, Քիմ Քարդաշյանի, Քեյթ Բոսուորթի, Կառա Դելվինի, Մերի Քեյթի, Սելենա Գոմեսի, Արիանա Գրանդեի, Վիկտորիա Ջասթիսի եւ այլոց մերկ լուսանկարները։ Մելիսա Բենոիսթն անգամ մի քանի լուսանկարում սեքսով է զբաղվում, իսկ դերասանուհի Քրիսթեն Դանսթը հեռախոսով լուսանկարել է իր կրծքերը։

Այս հակերի գործողություններից տուժած մի քանի աստղեր արդեն մեկնաբանել են կատարվածը։

Լոուրենսի ներկայացուցիչը հայտարարել է.

«Սա անձնական կյանքի իրավունքի խախտում է։ Մենք արդեն կապվել ենք համապատասխան մարմինների հետ, եւ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։

Սելենա Գոմես

Որոշ աստղեր (օրինակ՝ Արիանա Գրանդեն եւ Վիկտորիա Ջասթիսը) հայտարարել են, որ իրենցից «գողացված» լուսանկարները կեղծ են։ 



© NEWS.am STYLE