«Ляпис Трубецкой» խումբը դադարեցրել է իր գործունեությունը

12:37   1 սեպտեմբերի, 2014

Բելառուսական հայտնի «Ляпис Трубецкой» ռոք-խումբը դադարեցրել է իր գործունեությունը, ասված է խմբի պաշտպանական կայք էջում։

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր 24 տարի մեզ հետ են եղել։ Թե ինչ կլինի խմբի անդամների հետ, կիմանաք հենց վաղը։ Ամեն ինչ լավ է լինելու»,-ասված է  հաղորդագրության մեջ։

Խմբի լուծարման մասին հայտարարվել էր դեռեւս մարտ ամսին։ Խմբի մենակատար Սերգեյ Միխալոկն այս որոշումը մեկնաբանել է այսպես. «հարգալից խմբերը չպետք է երկար ապրեն», ինչից հետո խումբը սկսեց իր «Ծաղրածուներ չկան. Happy End Tour»-ը։

Սերգեյ Միխալոկի նոր նախագիծը կոչվում է Brutto, որի նոր տեսահոլովակը հայտնվել է ամռան վերջին ամսվա վերջին օրը։

Նշենք, որ «Ляпис Трубецкой» խումբը ձեւավորվել է 1989թ-ի սեպտեմբերին։ Խմբի անվանումը կապված է «12 աթոռ» ֆիլմում Իլյա Իլֆայի եւ Եվգենի Պետրովի մարմնավորված կերպարի հետ։ Խումբ ընդհանուր առմամբ թողարկել է 13 ալբոմ, որոնցից վերջինը՝ «Матрешка»-ն, լույս է տեսել 2014թ-ի մարտի 1-ին։



© NEWS.am STYLE