Վերա Բրեժնեւան գայթակղիչ լուսանկար է հրապարակել եւ հրաժեշտ տվել ամռանը

15:05   1 սեպտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան, ով այժմ հանգստանում է, իր միկրոբլոգում նոր, անկեղծ լուսանկար է հրապարակել։

«Ամառ, ես քեզ սիրում եմ։ Ինձ քեզ հետ շատ հաճելի էր, ես կկարոտեմ քեզ։ Մինչ նոր հանդիպում», - լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։

Օգտատերերից մեկը լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Լուսանկարը լավն է, բայց ավելի լավ կլիներ լուսանկարվել առանց դիմահարդարման եւ առանց ֆոտոշոփի օգնությամբ... Բնական»։ Այս գրառմանը Վերան պատասխանել է՝ «կատակու՞մ եք։ Ես ծովափին եմ, առանց դիմահարդարման եւ նկարել եմ հեռախոսով. ի՞նչ ֆոտոշոփ»։

Հիշեցնենք, որ վերջերս Վերա Բրեժնեւային եւ Կոնստանտին Մելաձեին տեսել են միասին ծննդատնից դուրս գալիս։



© NEWS.am STYLE