Ալլա Պուգաչովան բացահայտել է Պրեսնյակովի գաղտնիքը

15:36   1 սեպտեմբերի, 2014

Ալլա Պուգաչովան պատմել է իր թոռան՝ Նիկիտա Պրեսնյակովի անձնական կյանքի մասին։ Նա խոսել է թոռան եւ Աիդա Կալիեւայի, ինչպես նաեւ նրա նոր սիրո՝ Ալյոնա Կրասնովայի հարաբերությունների մասին։

«Հենց Դուք՝ լրագրողներդ էիք սպասում Աիդայի եւ Նիկիտայի ամուսնությանը, իսկ մենք հարսանիք ամանեւին չէինք էլ ակնկալում։ Նրանք ընկերներ են մնացել, որը նրանց կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկն է։ Նրանք երիտասարդ են... դա իմ գործը չէ»,-Ալլա Պուգաչովայի խոսքերը մեջբերել է Starhit-ը։ Իսկ թոռան այժմյան հարաբերությունների մասին նախընտրել է լռել։

Հիշեցնենք, որ հայտնի երգչի նոր սիրելին վերջերս խոսել էր նրանց հարաբերությունների մասին.

«Ես ոչ մեկից ոչինչ չեմ խլել։ Աիդան մեկնել է Ղազախստան՝ իր ծնողների մոտ, եւ Նիկիտայի հետ լավ հարաբերություններ է պահպանել։ Սեքս՞, մեր մինջեւ ինտիմ հարաբերություններ չեն եղել։ Ես դեռ փոքր եմ։ Իմ մայրիկն էլ է դեմ նման հարաբերություններին. նրան դուր չի գալիս, որ Նիկիտան այդքան մեծ է ինձնից»,- հայտնել է Ալյոնան։



© NEWS.am STYLE