Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր վեցամյա տղայի լուսանկարը

18:07   1 սեպտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր վեցամյա տղայի լուսանկարը։

45-ամյա երգչուհին իր միկրոբլոգում որոշել է պարծենալ իր որդիով՝ Մաքսով. երեխայի հայրը հայտնի երգիչ Մարկ Էնթոնին է։

Իսկ վերջրես Ջենիֆեր Լոպեսը զուգերգ էր ձայնագրել Իգի Ազալիայի հետ։ 

Ջեյ Լոն որոշել էր բազմազանություն մտցնել իր ստեղծագործական կյանքում, քանի որ ի սկզբանե Pitbull-ի հետ ձայնագրված Booty սինգլը, նա նոր տարբերակով ձայնագրել եւ կատարել էր Իգի Ազալիայի հետ։

Սինգլի շապիկը միանգամից երկու գեղեցկուհի է զարդարում. նրանք միմյանց լրացնում են ինչպես ինը եւ յանը՝ ցուցադրելով հենց այն բարեմասնությունը, ինչի մասին էլ երգում են։



© NEWS.am STYLE