Ջուսի առաջին սեպտեմբերի 1-ը, դպրոցական լուսանկարն ու խենթությունները

13:20   1 սեպտեմբերի, 2014

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը, եւ Հայաստանի դպրոցներում պաշտոնապես մեկնարկում է նոր ուսումնական տարին: Օրվա վերաբերյալ NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհի Ջուսի հետ, ում համար սեպտեմբերի 1-ը եղել է շատ յուրահատուկ եւ հեքիաթային օր։ 

«Իմ առաջին սեպտեմբերի 1-ը շատ հետաքրքիր էր, կարելի է համեմատել Հարրի Փոթերի առաջին ուսումնական օրվա հետ։ Ես չգիտեի, թե  ինչպես է այնտեղ՝ այդ հետաքրքիր շենքում, որը բոլորը կոչում են դպրոց, բայց երբ գնացի, այնքան շատ դուրս եկավ, որ մինչեւ 4-րդ դասարան եղել եմ մաքուր գերազանցիկ»,-ասաց Ջուսը՝ հավելելով, որ նաեւ չարաճճի աշակերտ է եղել։

«Բոլոր առարկաների տակ դրված էր 5 գնահատականը, իսկ պահվածքի համար անբավարար էր նշանակված։ Ինչ կապված է խենթությունների հետ, դրա մեջ ես վարպետ էի։ Դպրոցում միշտ շատ վառ էի հագնվում՝ գոտիներ, շղթաներ, ոտքիս՝ ժամացույց, եւ քանի որ ես գժվում եմ Մայքլ Ջեքսոնի համար, ինձ դպրոցում կոչում էին Ջանեթ Ջեքսոն»,-նշեց երգչուհին։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը

 




© NEWS.am STYLE