Ինչպե՞ս հագնվել բուհում. նորաոճ տարբերակներ՝ ուսանողուհիների համար

15:17   1 սեպտեմբերի, 2014

Ուսումնական տարին այսօրվանից մեկնարկել է։ Գաղտնիք չէ, որ հատկապես սեպտեմբերի 1-ի համար շատ ուսանողուհիներ պատրաստվում են գրեթե ամբողջ ամառ՝ փորձելով այդ օրը փայլել իրենց տեսքով։ Բուհերում ուսանողուհիների՝ ոչ հարիր հագնվելաճոի մասին բազմիցս բարձրաձայնվում է։ Երբեմն աղջիկներն իսկապես չափն անցնում են՝ կրելով այնպիսի հագուստ, որը ոչ միայն  չի համապատասխանում իրենց տարքին, այլեւ ուսումնական հաստատությանը։

Սովորաբար բուհերում ընդունված է դասական հագնվելաոճը, սակայն դա չպետք է ենթադրի մոխարգույն եւ ձանձրալի հագուստ, ինչպես կարող են կարծել շատերը։ Ամենեւին էլ պարտադիր չէ կոստյում կրել, որպեսզի ոտք դնես բուհ, բավարար է միայն գտնել դասականի եւ ազատ ոճի ոսկե միջինն ու, հետեւելով նորաձեւության միտումներին, կրել վառ, միեւնույն ժամանակ զուսպ հագուստ։ Ստորեւ կներկայացնենք հագուստի համադրությունների որոշ տարբերակներ՝ ուսանողուհիների համար։

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE