«Ուսուցիչների աշխատավարձը պետք է բարձրացնել մինչև 400 հազար դրամ». Գարիկ

14:18   1 սեպտեմբերի, 2014

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը եւ նոր ուսումնական տարվա սկիզբը։ Այս կապակցությամբ շատ հայտնիներ սոցկայքերում գրառումներ են կատարում՝ վերհիշելով իրենց դպրոցական տարիները։ Վիտամինցի Գարիկը նույնպես անդրադարձել է օրվան՝ իր գրառման մեջ բարձրաձայնելով ուսուցիչների աշխատավարձի խնդիրը։

«Ուսուցիչների աշխատավարձը պետք է բարձրացնել մինչև չորս հարյուր հազար դրամ գոնե։ Ոչ մի այդքան աշխատավարձ ունեցող մարդ մեր երկրում էդքան կարևոր չի, ինչքան կարևոր են ուսուցիչները»,-գրել է նա։



© NEWS.am STYLE