Բեյոնսեն եւ Ջեյ Զին՝ Made in America երաժշտական փառատոնին

16:09   1 սեպտեմբերի, 2014

ԱՄՆ-ում բոլորը սպասում են Բեյոնսեի եւ Ջեյ Զիի սեպտեմբերին կայանալիք համատեղ համերգին, որպեսզի վերջնականապես լսեն այս զույգի ամուսնալուծության մասին։ Բայց քանի դեռ նրանց ամուսնալուծության մասին լուրերը շարունակում են պտտվել մամուլում, նրանք միասին հայտնվել են Made in America երաժշտական փառատոնին։


Ամուսինները ոչ մի քայլ իրարից չեն հեռացել, գրկել ու համբուրվել են, եւ պարել ռոմանտիկ երաժշտության ներքո։

Նշենք, որ Made in America-ն ամենամյա երաժշտական փառատոն է, որի մեկնարկը տրվել է 2012թ-ին Ջեյ Զիի եւ նրա գործընկերոջ՝ Սթիվ Սթյուարթի կողմից։ Այս տարի փառատոնի գործողություններն իրականացվել են եւ Ֆիլադելֆիայում, եւ Փենսելվանիայում (Կալիֆոռնիա նահանգ)։ Ամեն տարի այս փառատոնին հրավիրվում են հիփ-հոփ, ռոք, փոփ, R&B եւ այլ ոճերում հանդես եկողմի շարք աստղեր։

 

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared 



© NEWS.am STYLE