Ջեսիքա Սիմփսոնի քույրը երկրորդ անգամ է ամուսնացել

17:05   1 սեպտեմբերի, 2014

Ջեսիքա Սիմփսոնի կրտսեր քույրը՝ ամերիկացի դերասան եւ երգչուհի Էշլի Սիմփսոնը, հավատարմության երդում է տվել հայտնի երգչուհի Դայանա Ռոսի որդուն՝ 26-ամյա Էվանին։ Ինչպես հայտնել է perezhilton.com-ը՝ Էշլի Սիմփսոնը ամուսնացել է օգոստոսի 31-ին Գրինվիչում։

Նշենք, որ սա Էշլի Սիմփսոնի երկրորդ ամուսնությունն է, քանի որ նա 2008-2011թթ ամուսնացած է եղել Fall Out Boy խմբի անդամ Փիթ Վենցոմի հետ, ումից նա ունի մեկ որդի՝ Բրոնքս Մաուգլի Վենցը, ով ներկա է եղել մայրիկի երկրորդ ամուսնության ժամանակ։ Այս ուրախ միջոցառմանը ներկա են եղել զույգի ամենամտերիմ հարազատները, այդ թվում՝ Ջեսիքա Սիմփսոնը։ Հարսանիքը տեղի է ունեցել Դայանա Ռոսի շքեղ առանձնատանը։



© NEWS.am STYLE