«Тату» խմբի նախկին անդամն ավտովթարի է ենթարկվել

14:36   1 սեպտեմբերի, 2014

«Тату» խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնել է Life News-ը՝ բախման արդյունքում երգչուհու մեքենան շրջվել է։

Բարեբախտաբար ամեն ինչ առանց մեծ վնասներ եւ զոհերի է ավարտվել։ Միջադեպի ժամանակ Վոլկովան վերադառնում էր օդանավակայանից։

Հրատարակությունը մեջբերել է մամլո-քարտուղար Իգոր Գոնչարենկոյի խոսքերը, ով եւ հայտնել է այս լուրը։  



© NEWS.am STYLE