Ձմերուկով պաղպաղակ

19:01   15 սեպտեմբերի, 2014

Վերջին շոգ օրերը հիանալի հնարավորություն են ստեղծում վայելել ձմերուկով սառը պաղպաղակ։

Այս հիանալի աղանդերը (7-8 բաժին) պատրաստելու համար անհրաժեշտ է. 150 գր. քաղցր ձմերուկի միջուկ (առանց սերմերի),130-150 գր. յուղալի սերուցք, ինչպես նաեւ 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի։

Սերուցքը պետք է լավ հարել եւ  խառնել շաքարի փոշու հետ (շաքարի փոշու քանակը կախված է մյուս բաղադրիչների համամասնությունից)։ Ձմերուկի միջուկը պետք է հարել բլենդերի մեջ, ինչից հետո ստացված միատարր զանգվածին խառնել սերուցքն ու շարունակել միասին հարել։

Այնուհետեւ, ստացված զանգվածը պետք է լցնել պաղպաղակի համար նախատեսված տարաների մեջ, դնել սառնախցիկի մեջ եւ սպասել մինչ այն լավ կսառչի։



Աղբյուրը՝ рецепты.in.ua

 



© NEWS.am STYLE