Էքսկլյուզիվ Porsche 911 Turbo S GB Edition

17:07   2 սեպտեմբերի, 2014

Այս մեքենան սիրելու եւ գնահատելու  համար պետք է դրա հավատարիմ երկրպագուն լինել։ Porsche-ն ասես, մոլուցք լինի, որին դու «տրվում ես» ամբողջ կյանքի ընթացքում։ Porsche-ն, ասես, Հենրիխ Մխիթարյանը լինի, որն առանց հոգնելու վազում է դաշտով մեկ։

Porsche 911 հավատարիմ երկրպագուները հանդիպեցին արհեստանոցում, որպեսզի այս մեքենայի էքսկլյուզիվ նմուշը պատրաստել։

Իմանալով ամեն ինչ այս մեքենայիմասին՝ Մագնուս Ուոլքերը եւ Թոնի Հեթերը հանդիպել են այս մակնիշի տնօրեն Բորիս Ապենբրինկի հետ՝ նոր Porsche 911 Turbo S-ի մեկնարկը տալու համար։

Նոր Porsche 911-ը գերարագ մի մեքենա է, որը բոլորին կգրավի իր գեղեցիկ սեւ գույնով, սպորտային հայելիներով, ներդաշնակ ինտերիերով եւ այլն։ Այս ամենը, ինչպես նաեւ ածխածնային ներդիրները 911 Turbo S Exclusive GB Edition կարող են գերել ցանկացած ավտոսիրահարի։

 

Աղբյուրը՝ Buro247, NEWS.am STYLE



© NEWS.am STYLE