Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնության առաջին լուսանկարները

11:01   2 սեպտեմբերի, 2014

Թվում էր` Քիմ Քարդաշյանի հարսանիքը պետք է լիներ այս տարվա գլխավոր իրադարձությունը, բայց մի քանի ամիս անց բոլորին ցնցեցին Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի գաղտնի ամուսնության լուրերը։ Հիշեցնենք, որ Ջոլին եւ Փիթը ամուսնացել են օգոստոսի 23-ին Ֆրանսիայում գտնվող իրենց սեփական Chateau Miraval ամրոցում։

Մինչ բոլոր պարբերականները հսկայական գումարներ էին առաջարկում հարսանեկան լուսանկարները գնելու համար, Hello եւ People ամսագրերը բոլորից առաջ անցան։  

Իհարկե, գլխավոր դերում 39-ամյա Ջոլին է, ով այդ օրը կրել է հարսի ճերմակ զգեստ՝ Atelier Versace-ից։ Զգեստի հեղինակը Լուիջի Մասին է։

«Լուիջին, ասես, իմ ընտանիքի անդամը լինի. նա անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է զբաղվել մեկ ուրիշը իմ զգեստի դիզայնով»,- ասել է Անջելինան։

Հարսանեկան քողը զարդարել են զույգի երեխաները՝ Մեդոքսը, Պեկսը, Զահարան, Շեյլոն, Վիվիենը եւ Նոքսը, քանի որ հենց նրանց լուսանկարներն էր պատկերված դրա վրա։

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այդ օրն անցներ թեթեւ եւ ժպիտներով լի, քանի որ այն յուրահատուկ օր էր մեզ համար, որը մենք ցանկանում էին կիսել մեր երեխաների եւ մտերիմների հետ»,- նշել է դերասանուհին։

Հրատարակության նոր համարում կարելի է տեսնել նաեւ նոր մանրամասներ այս աստղային զույգի ամուսնության մասին։

 

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE