Կիանու Ռիվզը նշում է ծննդյան 50 ամյակը. աստղի լավագույն հինգ ֆիլմերը

12:32   2 սեպտեմբերի, 2014

Այսօր հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը տանում է ծննդյան 50 ամյակը։ Պետք է նշել, որ նույնիսկ 50 տարեկանում նա կրկին համարվում է Հոլիվուդի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը։

Այժմ Կիանուն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում, մոտոցիկլետ է վարում եւ կիթառ նվագում։ Նշենք, որ «Կիանու» հավայան լեզվով թարգմանաբար նշանակում է «լեռների սառը քամի»։

«Ես դեռ մանկուց նախընտրել եմ միայնակ լինել։ Այդպես է իմ կյանքը դասավորվել։ Ես ծնվել եմ Բեյրութում, բայց հետո հայրս տարվեց թմրանյութերով եւ լքեց մեզ։ Մենք՝ ես, քույրս եւ մայրս, սկսեցինք մի երկրից մյուսը տեղափոխվել՝ Ավստրալիա, Ամերիկա, հետո Կանադա»,- պատմել է դերասանը։

Ռիվզը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, միայնակ է։ 

Պետք է նշել, որ լեգենդար «Մատրիցա» ֆիլմում նրա մարմնավորված կերպարի՝ Նեոյի դերում կարող էին հայտվել Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոնի Դեպը եւ անգամ Ուիլ Սմիթը։ Բայց Վաչովսկի եղբայրները միայն Ռիվզին են համարել համապատասխան այս դերին, որը նա հիանալիորեն կատարել է։ 



© NEWS.am STYLE