«Лицей» խմբի նախկին անդամը թունավորվել է հոգեմետ դեղերից

12:04   2 սեպտեմբերի, 2014

«Лицей» խմբի նախկին անդամ Ելենա Պերովային հիվանդանոց են տեղափոխել՝ հոգեմետ դեղերից թունավորվելու համար, հայտնել է НТВ-ն։

Երգչուհին հոգեմետ դեղերը խառնել է սպիրտի հետ։

Աղբյուրը հայտնում է, որ երգչուհին գտնվում է ծանր վիճակում, եւ նա դեռ պետք է վերականգնողական կուրսեր ընդունի։

Հիշեցնենք, որ նախկինում Պերովան մեկ անգամ ինքնասպանության փորձ էր կատարել՝ կտրելով երակները։ 



© NEWS.am STYLE