Դալիթայի նոր համագործակցությունը՝ «Հեքիաթֆիլմ» նախագծի հետ

14:17   2 սեպտեմբերի, 2014

Վերջերս  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմեր նկարահանող «Հեքիաթֆիլմ» նախագծի հիմնի տեսահոլովակի պրեմիերան, նախագծի հիմնի մենակատարն է պատանի երգչուհի Դալիթան, ով մայիս ամսին նախագծի հեղինակ և ռեժիսոր Նարինե Մնացականյանի կողմից համագործակցության հրավեր էր ստացել: Երգչուհու խոսքերով նա ողջունում է ցանկացած լավ գործ, որը կատարվում է հանուն երեխաների և երիտասարդների և քանի որ նախագիծը ուսումնադաստիարակչական է, նա սիրով ընդունել է հրավերը:

Հեքիաթֆիլմ»-ի  խոսքերի, երաժշտության հեղինակ և ռեժիսոր՝ Նարինե Մնացականյան, օպերատոր՝ Վանիկ Մարիկյան:



© NEWS.am STYLE