Վերա Բրեժնեւայի հարթ որովայնի գաղտնիքները

14:33   2 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Վերա Բրեժնեւան Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել եւ կիսվել հարթ որովայն ունենալու գաղտնիքներով։

«Եթե ցանկանում եք հարթ որովայն ունենալ, ապա պետք է հետեւեք երկու կարեւոր կետի. 1) պահպանեք ճիշտ սննդակարգ, որը իր հերթին կկարգավորի նյութափոխանակությունը. 2) մարզվեք, կատարեք որովայնի մկանները ձգող վարժություններ։ Ճիշտ է, ես մարզիչ չեմ, եւ չեմ փորձում ինձ խելոքի տեղ դնել, բայց եթե ամեն օր կատարեք ամենապարզ ու հասարակ վարժությունները (փառք աստծո, համացանցում դրանք շատ են) եւ ճիշտ սնվեք, ապա կունենաք Ձեր երազանքի որովայնը»,- գրել է Վերան։

«Եթե մարզվեք, բայց չկանոնակարգեք Ձեր սնունդը, կամ ընդհակառակը՝ ճիշտ սնվեք, բայց չմարզվեք, ապա ոչ մի արդյունքի չեք հասնի։ Ի դեպ, համացանցում կան շատ հիանալի տեսանյութեր եւ կանանց, եւ տղամարդկանց համար»,- Վերան խորհուրդ է տվել իր երկրպագուներին։



© NEWS.am STYLE