YSL- Paris Rebel Collector-ի նոր բույրը

17:37   2 սեպտեմբերի, 2014

Այն բանից հետո, երբ Guerlain-ը ներկայացրեց կատարյալ տղամարդկանց համար նախատեսված Guerlain օծանելիքը եւ Shalimar Souffle de Parfum բույրը, որի գովազդային արշավի դեմքը դարձել էր Նատալյա Վոդյանովան, իսկ Burberry-ին՝ իր նոր My Burberry օծանելիքը, Yves Saint Laurent-ը որոշեց ցուցադրել իր ստեղծագործությունը։   

1983թ-ին պարֆյումեր Սոֆիա Գրոյսմանը YSL-ի համար ստեղծել էր այս շքեղ բույրը։

Այս ժամանակից ի վեր ստեղծվել է այս բույրի մի քանի տեսակներ, իսկ այս անգամ բույրի հեղինակը Լոկ Դոնգն է։

Այս տարբերակում լոլիկի տերեւների բույրը համադրված է վարդի եւ մուսկուսի առեղծվածային ակորդների հետ։ Պարֆյումերը փորձել է փոխանցել նոր Փարիզի ոգին՝ պահպանելով դասական նոտաները։ Օծանելիքի շիշը նման է Ֆրանսիայի մեծ քաղաքների ճարտարապետական ժամանակակից լուծումներին եւ բավականին գրավիչ ու գայթակղիչ տեսք ունի։  



© NEWS.am STYLE