«Ավտոմոբիլային սիրախաղ». հայ «մաչոները»

23:20   2 սեպտեմբերի, 2014

Թեկուզ սպանեք ինձ, բայց ես երբեք չեմ կարողանա հասկանլ եւ ընդունել այն տղամարդկանց, ովքեր փորձում են սիրախաղ սկսել կնոջ հետ ավտոմեքենայի միջոցով։ Ահա ես կանգնած եմ փողոցում եւ «տրամվայ եմ սպասում». բավականին պարկեշտ հագնված, առանց դիմահարդարման ու առանց ավելորդ հայացքների։ Եվ ինձ մոտենում է մի արտասահմանյան մեքենա. կանգնել ու վթարային լույսերն է թարթում։ Ես, վիրավորված համեստ ու ազնիվ աղջկա նման սկսում եմ հեռախոսս «փորփրել»՝ կարծես թե ես շատ զբաղված եմ։ Մեքենան կանգնեց մոտ 5 րոպե, ինչից հետո շարունակեց իր ճանապարհը՝ դժգոհությամբ ազդանշան տալով՝ որպես հրաժեշտ. այնպիսի տպավորություն էր, որ այդպես նա ցանկանում էր ասել. «դեռ կփոշմանես, հիմար»։

Վարորդին ես այդպես էլ չտեսա, քանի որ հավանաբար մեր հայ մաչոները կարծում են, որ միայն մեքենայի առկայությունը կարող է կնոջ մոտ էյֆորիա առաջացնել կամ սեքսուալ տպավորություն թողնել նրա վրա, եւ վերջինս, այս ամենից ազդված, կթռչի ուղիղ մեքենայի կապոտին։

Բացի այդ, ինձ ամենից շատ ցնցեց վարորդի հանդգնությունը, ով ոչ միայն ալարում է շարժել իր հետույքը, դուրս գալ մեքենայից եւ փորձել ծանոթանալ կամ մինչեւ տուն ճանապարհել ինձ, այլ միայն իջեցնում է պատուհանը եւ փնթփնթում քթի տակ. շատ հաճախ դա էլ չեն անում։ Այս ամենը հասկանալի է, երբ խոսքը վերաբերում է գիշերային թիթեռնիկներին, բայց հավատացնում եմ Ձեզ, ես եւ իմ ընկերուհիներից շատերը պարկեշտ կանայք են, ովքեր բավականին համեստ են հագնվում։ Տղամարդիկ իսկապե՞ս անկեղծորեն հավատում են, որ իրենց մեքենան (թեկուզ թանկարժեք), կարող է ստիպել նորմալ կնոջը նստել դրա մեջ։ Անձամբ ինձ համար «ավտոմոբիլային այսպիսի սիրախաղերը» վիրավորական են։

Լինում են դեպքեր, որ մեքենան ոչ թե կնոջ կողքին, այլեւ մի քիչ ավելի հեռու է կանգնում եւ այդպես՝ առանց մեքենայից դուրս գալու, կարող է 10 րոպե մնալ, որից հետո սկսել հետեւել տվյալ «զոհին»՝ դանդաղ գնալով նրա հետեւից։ Ի՞նչ է այդ պահին մտածում վարորդը, մի՞թե նա կարծում է, որ աղջիկը ետ է պտտվելու ու նստի իր մեքենան։ Այդպիսի պսեւդո-մաչոները չեն փորձում նորմալ ծանոթանալ աղջկա հետ՝ դուրս գալ մեքենայից, մոտենալ։ Ինչի՞ց եք վախենում, հարգելի տղամարդիկ, թե ավտոմեքենայի սահմաններից դուրս դա չի «կանգնում»։

«Ավտոմոբիլային սիրախաղ». հայ «մաչոները» ինֆանտիլիզմի ու էքսհիբիցիոնիզմի խառնուրդն են։ Նման տղամարդիկ հիշեցնում են այն տղա երեխաներին, ովքեր պարծենում են իրենց խաղալիքով կամ այն այասերվածներին, ովքեր  ձգտում են այգում ցուցադրել իրենց սեռական օրագաններն ու փախչել։ Արական սեռի ներկայացուցչի այդպիսի պահվածքը հանգեցնում է այն մտքին, որ նա սեռական բնույթի խնդիրներ ունի, քանի որ այդպիսի տղամարդկանց մեծ մասը հասկանում է, որ իրեն բախտ չի վիճակվում, բայց հավանաբար նրանք հաճույք են ստանում հենց բուն գործընթացից։

Սպիտակ ձիով, օյ, կներեք, Մերսեդեսով, այս տեսակ տղաների մասին չէ, որ մենք երազում ենք։ Հետեւաբար շարունակեք թաքնվել Ձեր մեքենաների ապակիների հետեւում, որոնք չեն փոխարինի ասպետի սաղավարտին, քանի որ Ձեզ նմաններին, եւ ոչ ասպետներին, երբեք ոչ մի աղջկա լեզուն անգամ չի պտտվի տղամարդ անվանել։

 

Էմմա Օ.



© NEWS.am STYLE