Քիմ Քարդաշյանի հարսանեկան նոր լուսանկարը

16:34   2 սեպտեմբերի, 2014

Ոչ, Քիմ Քարդաշյանը չի կարող պարզապես թույլ տալ մյուսներին հայտնվել բոլոր թերթերի առաջին էջերին։ Քանի որ այսօր Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի հարսանեկան լուսանկարները գնել էին Hello եւ People ամսագրերը, 33-ամյա աստղը որոշեց կրկին հիշեցնել իր հարսանիքի մասին։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանիեն ամուսնացել են մայիս ամսին՝ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի վերջին սերիաների ժամանակ։ Այսօր նա կրկին որոշել է հիշել այս հարսանիքը։

Instagram-ում տեղադրված նկարում կարող եք տեսնել Givenchy-ի հարսանեկան զգեստի ետեւի հատվածը։

Նկարում պատկերված է Ֆլորենցիան, իսկ արեւի շողերի ներքո կարելի է տեսնել նաեւ դասական կոստյում հագած Քանիեին։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE