Լատվիայի վարչապետը «խայտառակվել է» Վալերիայի, Գազմանովի եւ Կոբզոնի պատճառով

18:18   2 սեպտեմբերի, 2014

Լատվիայի վարչապետը՝ Լայմդոտա Ստրայուման, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով նա մեկնաբանել է, թե ինչու Վալերիան, Օլեգ Գազմանովն ու Կոբզոնը հայտվել են Լատվիայի պերսոնա նոն-գրատա ցուցակում եւ չեն կարողացել մասնակցել «Նոր ալիք» մրցույթին։

«Լատվիայի ԱԳՆ երկար ժամանակ հետեւել ու գնահատել է այս երգիչների քարոզարշավը, եւ դժվարացել հասկանալ, թե երբ են նրանք արտահայտել իրենց կարծիքը եւ երբ՝ պլանավորված քարոզարշավը։ Ես չեմ կարող հայտնել իմ կարծիքը, բայց ինձ ասել են, որ նրանք ունեն հստակ ծրագրավորված քարոզչական հոլովակներ»,- վարչապետի խոսքերը մեջբերել է Super.ru-ն։

Այն հարցին, թե կարո՞ղ է նա թվարկել դրանցից մի քանիսը, վարչապետը պատասխանել է.

«Ես անձամբ չեմ տեսել այդ հոլովակները, բայց լսել եմ, որ այդպիսիք գոյություն ունեն»,- հասատատկամորեն հայտարարել է Ստրայուման։



© NEWS.am STYLE