NEWS.am STYLE-ն այսօրվանից նոր շարք է սկսում։ «Ի՞նչ հագնել այսօր» խորագրում փորձելու ենք պատասխանել աղջիկների թիվ մեկ հարցին։ Ամեն օր, տանից դուրս գալուց առաջ, չմոռանաս այցելել մեր կայք, որպեսզի ծանոթանաս մեր կողմից առաջարկվող լուքերին՝ օրվա տարբեր ժամերի համար։
Ստորեւ ներկայացնում ենք այսօրվա համար նորաձեւ կերպարների մեր տարբերակները.
Look N1
Նորաոճ այս լուքը հարմար է առավոտյան դասի կամ աշխատանքի գնալու համար։ Զոլավոր նախշը նորաձեւ է, ինչպես երբեւէ։ Համադրիր այն շագանակագույնի, մուգ կապույտի, սեւի եւ բեժի հետ, իսկ ժակետը կարող ես թողնել առավել ցուրտ եղանակների համար։
Look N2
Այս լուքը նույնպես կարելի է կիրառել դասի կամ աշխատանքի գնալիս, սակայն ավելի լավ է թողնել այն օրվա երկրորդ կեսի համար, երբ ծանրաբեռնվածություն այդքան էլ շատ չէ։
Look N3
Սա նույնպես կարելի է կրել ցերեկը։ Չպարտադրող կերպար է՝ առանց ավելորդությունների, ինչը ձեզ թույլ կտա առօրյա վազքի մեջ չհոգնել եւ չձանձրանալ։ Բարձրակրունկերը, ի դեպ, կարելի է փոխարինել ցանկացած տիպի այլ կոշիկներով։
Look N4
Եվ, վերջապես, երեկոյան լուք՝ նախատեսված ինչպես խնջույքների, ժամադրության, այնպես էլ քաղաքում զբոսնելու համար։ Քանի որ եղանակը դեռ ամառային է, ուստի կարելի է համարձակորեն վառ գույներ ընտրել։
Look N5
Եվս մեկ երեկոյան կերպար, այս անգամ՝ մի փոքր խիստ եւ դասական։ Սա, թերեւս, առավել հարմար կլինի պաշտոնական երեկոների եւ ռոմանտիկ հանդիպումների համար։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը