Աշնանային դիմահարդարում. 2014թ-ի միտումները

13:35   3 սեպտեմբերի, 2014

Հաճախ ասում են, որ աչքերը հոգու հայելին են, եւ կան բազմաթիվ տեսություններ, որոնք ապացուցում են, որ աչքերի գույնն ու ձեւը շատ բան կարող են «պատմել» Ձեր մասին եւ արտահայտել Ձեր զգացմունքները։

Աշխարհահռչակ Կուտյուրեները խորհուրդ են տալիս այս աշնանը ընդգծել հենց աչքերը։

Ներկայացնում ենք 2014թ-ի աշնանային դիմահարդարման ամենահետաքրքիր եւ ամենավառ միտումները։

Վարդագույն շուրթեր

Michael Kors, Giorgio Armani եւ Prada նորաձեւության տների ցուցադրությունները վկայում են այն մասին, որ վարդագույն շրթներկը մինչ հիմա նորաձեւ է եւ կարիք չկա դրանից ազատվել։

Գեղանկարներ 

Սլաքները նույնպես շատ նորաձեւ են, բայց այս աշնանը դրանք ավելի արտառոց ու յուրօրինակ  ձեւերի են հասնում։  

Կատարյալ մաշկ

Ի շնորհիվ արդեն իսկ փորձված մեթոդների՝ BB եւ CC քսուքները կարող են կատարյալ տոն հաղորդել Ձեր դեմքին։

Մոնո գույներ

Christian Dior-ը հայտարարել, իսկ Chloe եւ Diane von Furstenberg նորաձեւթյան տները հաստատել են, որ այս աշնանը նորաձեւ են մոնո-ստվերաներկերը, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռացության մատնել հետաքրքիր եւ վառ գույները։

 

Աղյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE