45-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ Elle UK-ի էջերին

12:02   3 սեպտեմբերի, 2014

Չնայած Ջենիֆեր Լոպեսը 45 տարեկան է, նրա կազմվածքին նախանձում է ողջ աշխարհը։ Երգչուհին ոչ միայն հետեւում է իր մարմնի գեղեցկության, այլեւ երբեք չի ընկճվում, երբ իր կյանքում որոշ դժվարություններ են լինում. օրինակ, երբ նա բաժանվեց իր 27-ամյա ընկերոջից, դա ոչ մի բացասական ազդեցություն չունեցավ նրա վրա։

Իսկ վերջերս նա հայտնվել է ELLE UK հրատարակության էջերին եւ հարցազրույցի ժամանակ պատմել իր ընտանիքի, աշխատանքի, տղամարդկանց հետ ունեցած հարաբերությունների եւ երկրորդ կեսին հանդիպելու մասին։

«Ես մինչ հիմա հավատում եմ սիրուն։ Ինձ համար ստեղծված տղամարդիկ շատ մոտ են կանգնած ինձ։ Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա ասեմ, որ ապագա հինգ տարիների համար ունեմ նոր նախագծեր. ի դեպ ես միշտ հնգամյա կամ տասնամյա պլաններ եմ մշակում, երբ խոսքը վերաբերում է աշխատանքին կամ բիզնեսին։ Պետք է մշտապես ռիսկի դիմել ու առաջ գնալ»,- ասել է երգչուհին։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE