Միքի Մաուսը, Սպունգ Բոբն ու Լունտիկը Չելյաբինսկում ծեծել են մի վարորդի. տեսանյութը ցնցել է Youtube-ը

11:28   3 սեպտեմբերի, 2014

Չելյաբինսկը հայտնի է իր  դաժան մարդկանցով եւ դաժան հումորով։ Ասվածի հերթական ապացույցը երեկ Youtube-ում հայտնված հոլովակն է, որն արդեն հազարավոր դիտումներ է հավաքել։

Այս յուրօրինակ հոլովակում ավտոմեքենայի վարորդը, ով որոշեց իր բողոքն ու պահանջները ներկայացնել միկրոավտոբուսի վարորդին, պատկերացում անգամ չուներ, որ հանկարծ հայտնի մուլտֆիլմերի հերոսները կսկսեն իրեն ծեծել։

Հերոսները, վարորդին մի լավ դաս տալուց հետո, նստել են միկրոավտոբուսն ու հեռացել։ Տուժածը լուրջ վնասվածքներ չի ստացել։



© NEWS.am STYLE