«Տարեցտարի կյանքը մեզ շատ բան է սովորեցնում». Աստղիկ Սաֆարյան

12:30   3 սեպտեմբերի, 2014

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, փոփ - ռոք երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նշում է իր 28-ամյակը: 

«Ծննդյանս oրը այն օրն է, երբ ես hետ հայացք եմ գցում իմ նախորդ տարվան եւ հասկանում, որ տարեցտարի կյանքը մեզ շատ բան է սովորեցնում, և ամեն տարի ինքս ինձ ավելի հասուն եմ զգում, քան նախորդ տարիներին։ Գնահատում եմ այն լավը, որ պատահել է ինձ իմ այս տարում, և այն ամեն ինչը, որ կազմել է դրա մի մասը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոգեշնչել և հավատացել են ինձ»,- իր էջում գրել է Աստղիկը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն՝ մաղթելով նորանոր բարձունքներ եւ երջանկություն:



© NEWS.am STYLE