Սաթի Կազանովայի սիրեցյալի Bentley-ի վրա ցեմենտ են լցրել Մոսկվայում

14:35   3 սեպտեմբերի, 2014

Հայտնի պրոդյուսեր Արթուր Շաչնեւի Bentley-ի վրա ցեմենտ են լցրել հենց Մոսկվայի կենտրոնում, հայտնել է Life News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շինարարական մեքենայի պատճառով, որը պրոդյուսերի կայանված մեքենայի վրա լցրել է շինարարական այս նյութը։

Բացի Bentley-ից տուժել է նաեւ Mitsubishi մակնիշի մի ամենագնաց։

Նշենք, որ Արթուր Շաչնեւը Artur V. Shachnev Production-ի տնօրենն է, ինչպես նաեւ Սաթի Կազանովայի սիրեցյալը։ Սակայն վերջերս Սատին հայտարարել էր, որ նրանք բաժանվել են։

«Նա անհատ է եւ հայտնի մարդ, բայց Արթուրն ինձ հետ չէ»։ Սաթին վստահ է, որ նա կոտրել է երիտասարդի սիրտը, բայց նրա հետ միասին մնալ չէր կարող, հայտնել է Dni՝ հղելով «Комсомольскую правду»-ին։

Այժմ Սաթին եկել է այն եզրակացության, որ պետք է փնտրել այնպիսի մի տղամարդու, ով առաջին հերթին նրան սեր ու հոգատարություն կտա, եւ նա պատրաստ է իր կյանքը կապել հենց այսպիսի տղամարդու հետ։  



© NEWS.am STYLE