Երգչուհի Վերա Բրեժնեւան պատմել է իր հղիության մասին

15:07   3 սեպտեմբերի, 2014

Վերա Բրեժնեւան, ում վերջերս «բռնացրել էին» պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ ծննդատնից դուրս գալիս, մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը։

 

Երգչուհին հերքել է այդ լուրերը։

«Ես հղի չեմ, հետեւաբար ինձ շնորհավորելու կարիք չկա։ Ես բոլորին խնդրում եմ հարգալից վերաբերել իմ անձնական կյանքին։ Սա իմ կյանքն է, եւ ես ապրում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ եւ հարմար եմ գտնում։ Եթե ես ինչ-որ նորություն ունենամ, ապա ինքս կկիսվեմ Ձեզ հետ։ «,-գրել է Վերան։



© NEWS.am STYLE