Ջասթին Բիբերին ձերբակալել են

15:42   3 սեպտեմբերի, 2014

Սկանդալային Ջասթին Բիբերին ձերբակալել են մեքենան անզգույշ վարելու եւ այլ վարորդներին մարմնական վնասվածքներ պատճառելու համար։

Օգոստոսի վերջին Բիբերը կրկին «ներքաշվել էր» հերթական սկանդալային պատմության մեջ, երբ երգչի կվադրոցիկլը բախվել էր մեկ այլ մեքենայի։ Պետք է նշել, որ Սելենա Գոմեսն այդ պահին նրա կողքին է եղել։

Hollywood Life-ը հայտնել է, որ միջադեպից հետո Ջասթինը դուրս է եկել մեքենայից եւ կռվել մյուս վարորդի հետ։ Ըստ աստղի փաստաբանի՝ նա ցանկացել է ազատվել պապարացիների հետապնդումից, այդ պատճառով էլ անզգույշ է վարել ու միջադեպը տեղի է ունեցել։

Հայտնի է, որ երգիչը ազատ է արձակվել՝ սեպտեմբերի 29-ին դատական նիստին ներկա լինելու պայմանով։ 



© NEWS.am STYLE