«Մարդի'կ, վերեւ նայեք». նոր հոգեբանական դրամա (ֆոտո)

16:47   3 սեպտեմբերի, 2014

Դերասանի տանը սեպտեմբերի 16-ին կկայանա «Մարդի'կ, վերեւ նայեք» ներկայացման պրեմիերան:

Հոգեբանական դրաման պատմում է մի ընտանիքի մասին, որտեղ ամուսինը թմրամոլ է, իսկ կինը՝ հոգեկան խանգարումով հիվանդ: Ներկայացման դերակատարներն են Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը:

«Ես մարմնավորում եմ  Իզաբելի կերպարը, ով հոգեկան խանգարումով հիվանդ է: Անկեղծ ասած, շատ դժվար է խաղալ այդ դերը: Նույնիսկ փորձերին այնքան էներիգիա եմ կորցնում, որ մյուս նկարահանումներին չեմ կարողանում գնալ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անաիսը:

Նշենք, որ դերասանները  ներկայացումն առաջին անգամ խաղացել են 2008 թվականին:

«Տարիներ անց որոշեցինք վերականգնել եւ նորից խաղալ: Լեւսի հետ բազում ներկայացումներ եմ խաղացել, չհաշված, որ նա մտերիմ ընկեր է արդեն 10 տարվա, նաեւ շատ լավ խաղընկեր է եւ իմ կուրսեցին»,- նշեց դերասանուհին:

Հասմիկ Չարենցի «Մարգարիտներ եւ ջրափոսեր» պիեսը դերասանները որոշել են վերնագրել «Մարդի'կ, վերեւ նայեք»: Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE